23.07.2013|
18:03
Օրեր առաջ տեղի է ունեցել Արևի ուժեղ բռնկում:Այն անմիջապես նկատվել է հատուկ սարքերի օգնությամբ , որոնց միջոցով հետևում և ուսումնասիրում են տիեզերքը: Օրերս «Սիրողական աստղագետները» ծանուցում են ստացել, որ աստղերից մեկի վրա փայլում է տարօրինակ կետերի խումբ: Տեղեկանալով այդ մասին (այժմ նման տեղեկությունները տարածվում են նույնիսկ սոցիալական ցանցերում), վերջիններս սկսել են լուսանկարել աստղը, որի շուրջ առաջացել է բռնկումը: Այդ կետերը, ըստ աստղագետների, անոմալիաների տարածքն է, որտեղ մագնիսական դաշտը այնքան ուժեղ է, որ նույնիսկ արևի ներգործությունն է սառեցվում (ինչի պատճառով էլ նրանք մուգ են երևում): Այդպիսի անոմալիաներ բռնկման պատճառ են դառնում: Մագնիսական դաշտը սկզբում կաշկանդում է ներգործությունը, հետո կանգնեցնում ճնշումը և դա կրկնվում է որոշ ընդմիջումներով: